Կայացավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի նիստը

Մայիսի 7-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի նիստը: Նախ հաստատվեց նիստի օրակարգը: Օրակարգում ներառված միակ հարցի մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը:

Գիտական խորհրդի կազմը քննարկեց և հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան ուսումնական բեռնվածության չափորոշիչների որոշման» կանոնակարգը:  

Previous Article
Next Article