Կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթութ­յան բարեփոխումը Հայաստա­նում՝ ակա­դե­միա­կան համայնքի, արդյունաբերության պա­հանջ­ներին և ԵՄ փորձին համա­պա­տասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազ­գա­յին նախագծի արդյունք­ների ամփոփմանը նվիրված համաժողովը

Կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթութ­յան բարեփոխումը Հայաստա­նում՝ ակա­դե­միա­կան համայնքի, արդյունաբերության պա­հանջ­ներին և ԵՄ փորձին համա­պա­տասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազ­գա­յին նախագծի արդյունք­ների ամփոփմանը նվիրված համաժողովը

Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ու­սում­­նա­կան հաստատությունների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նա­խագիծն իրա­կա­նացվել է ՀՀ կրթության, գիտության, մշա­կույ­թի և սպորտի նա­խա­րարության ան­միջական մաս­նակ­ցությամբ և ուղղորդմամբ։

Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­­րա­րության կող­մից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթութ­յան երրորդ աստի­ճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ)։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։

Բացման հանդիսավոր արարողությանը Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Armdoct ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ողջունելով ներկաներին ընդգծեց․ «Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ակադեմիայի ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները։ ARMDOCT ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել նոր համագործակցային, միջգիտակարգային պիլոտային դոկտորական դպրոցներ, ինչպես նաև առաջատար կազմակերպությունների հետ արդյունաբերական դոկտորական ծրագրեր, որոնք հույս ունենք, որ կզարգանան ծրագրի ամփոփումից հետո՝ դառնալով բարձրորակ դոկտորական կրթության և մրցունակ հետազոտողների պատրաստման վառ օրինակներ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլ նաև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին»։

Արևիկ Օհանյանը նշեց, որ պետք է ընդունենք, որ նախկին միջոցներով և կառավարման համակարգով նոր արդյունքներ ապահովելը, նոր նպատակներ իրագործելը, նոր մարտահրավերներին դիմակայելն իրատեսական չէ և հույս հայտնեց, որ ծրագիրը նպաստել է նոր և այլընտրանքային լուծումների տեղայնացմանը, իսկ մշակված իրավական փաստաթղթերը օգտակար կլինեն բարձրագույն կրթության երրորդ աստիճանում հետագա բարեփոխումների համար. «Հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում դոկտորանտուրան այլևս այսպես ասած «դասավանդման հրավիրատոմս» չէ և, հակառակը, այն պատրաստում է հետազոտող անհատների՝ նպաստելու տնտեսության մրցունակության բարձրացմանը, նորարարության խթանմանը, գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացին»։

Բացման արարողությանը համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրակման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։

  1. «Տեխնիկական գիտություններ»-ի ուղղվածությամբ արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական համատեղ կրթական ծրագիր՝ Հայաստանի ազ­գա­յին պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական Ատոմային էլեկտրակայանի կողմից,
  2. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման» արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական կրթական ծրագիր՝ Երևանի պե­տա­կան համալսարանի և Կրիսպ տեխնոլոգիական ընկերության կողմից։
  3. «Կայուն զար­գա­ցում» ուղղվածությամբ դոկտորական դպրոցների կոնսորցիում Եվրասիա մի­ջազ­գային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից, 
  4. «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտո­րական դպրոց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմա­տի­­­կայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ 
  5. Ձևավորվել է նաև «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավար­ժական համալսարանի կողմից՝ որպես փորձարարական, պիլոտային նախագիծ հաստատվել է բուհի գիտական խորհրդի կողմից։
  6. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից զարգացվել է Նեյրոգիտության ուղղվածությամբ կրթական ծրագիրը, որի իրականացման համար բուհն արդեն իսկ ունի զարգացված ենթակառուցվածքներ և համագործակցություններ։
  7. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից զարացվել է Կիրառական լեզվաբանություն, ինչպես նաև թվային հումանիտար գիտություններ կրթական ծրագրերը։
  8. Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը բարելավել է ԲԿ երրորդ աստիճանի կրթական ծրագրերը, ինչպես նաև զարգացրել է համաղեկավարման համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:

Բուհերի կողմից մշակված բոլոր փաստաթղթերն առկա են ծրագրի պաշտոնական կայքէջի արդյունքներ բաժնում։ Առաջիկայում հասանելի կլինի նաև բոլոր տիպային փաստաթղթերի խմբագրելի տարբերակները՝ հնարավորություն ընձեռելով ներբեռնել, փոփոխել և տեղայնացնել՝ ըստ ինստիտուցիոնալ կարիքների։

ARMDOCT նախագիծը նպա­տակ ունի ապահովելու Հայաստանում դոկտորական կրթութ­յան համադրելիությունը եվրոպական Զալցբուրգյան սկզբունքներին՝ ազգային քաղաքա­կա­նության և իրա­վա­կան կարգավորող փաստաթղթերի, ինստի­տու­ցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտութ­յան, հե­տազոտության ու արդյունաբերության ինտե­գրման համար անհրա­ժեշտ համակարգի մշակ­ման միջոցով։ Ծրագրի շրջանակներում հատկապես թիրախավորում էր Զալցբուրգյան սկզբունքներից երեքը, մասնավորապես՝ դոկտորական ծրագրերի բազմազանության, նորարարական կառուցվածքների և շարժունության խթանումը։

Միջոցառման լուսանկարները ստորև. https://drive.google.com/drive/folders/1xGJp7iZ_NX1Ch40YvFKd-VnYqqIjlh7B?usp=sharing

Previous Article
Next Article