Նոր ուսումնական տարվա մեկնարկը Վանաձորի պետական համալսարանում

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Վանաձորի պետական համալսարանում

2023-2024 ուստարվա Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության, Վանաձորի պետական հաամալսարանի և ուսանողներին նվիրված միջազգային օրհներգով: Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի։ Չխախտելով ավանդույթը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը ջերմ ընդունելություն ցուցաբերեց առաջին կուրսեցիներին և բուհի ուսանողությանը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորական ելույթով հանդես եկան Վանաձորի պետական հաամալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վաչե Հակոբյանը, համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն մասնագիտության մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Մարինե Քալաշյանը:

Առաջին կուրսեցիներին իր ողջույնի խոսքը հղեց ՎՊՀ-ի քոլեջի ուսանողուհի Մանե Ափինյանը:

Երդման արարողությունը ստանձնեց և գիտելիքի բանալին հանձնեց համալսարան ամենաբարձր միավորներով ընդունված Անի Պողոսյանը, ով ուսումնառությունը կշարունակի հումանիտար գիտությունների ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, թող որ այս զանգն ազդարարի ձեր կյանքի նոր շրջանի՝ հաջողություններով լի սկիզբը:

Previous Article
Next Article