ՎՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

ՎՊՀում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգը հաստատվեց միաձայն։

Մագիստրոսի կրթական ծրագրով և բակալավրի ու անընդհատ ինտեգրված կրթական ծրագրով ՄԿԾ-ների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր  Լ. Կոստանդյանը։ Հաղորդումն ընդունվեց ի գիտություն։

Օրակարգում ներառված երկրորդ հարցի մասին զեկուցեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանը։ ՎՊՀ ամբիոնների՝ 2021-22. ուստարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծություն թեմայով զեկույցն ընդունվեց ի գիտություն։ Ելնելով վերլուծությունից` Վ. Հովսեփյանը հանդես եկավ նաև առաջարկով` նպաստել նոր գիտական խմբերի ստեղծմանը, ինչպես նաև ակտիվացնել գիտական սեմինարների անցկացումը։

Հաջորդիվ զեկույցով հանդես եկավ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի  ղեկավար Ա. Հարությունյանը: Ներկայացվեց ատենախոսությունների թեմաների, ղեկավարների, ուսումնական և անհատական պլանների հաստատման մասին զեկույց։

ՎՊՀ գիտխորհրդի կազմը օրակարգի հաջորդ հարցով տպագրության երաշխավորեց  հայոց  լեզվի  և  գրականության  ամբիոնի  դոցենտ  Վ.  Փիլոյանի՝ «Այսօր և միշտ» գրականագիտական հոդվածների  և ուսումնասիրությունների ժողովածուն` զեկուցող` գիտքարտուղար Ս. Բեժանյան։

Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆ. Մովսիսյանը գիտխորհրդի կազմին ներկայացրեց դոցենտի գիտական կոչման հավակնորդների ցուցակը։ Դոցենտի գիտական ստացան կոչում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս մ.գ.թ. Լյուդմիլա Դանիելյանը և արվետի և սպորտի ամբիոնի դասախոս Աննա Հովհաննիսյանը:

Previous Article
Next Article