Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի’ գալուստ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կայքէջ՝ առաջնորդելու կրթության ոլորտում առաջադեմ փոփոխությունները դեպի Ձեր գլխավոր նպատակակետը:
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը մասնագիտացված է տարաբնույթ վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործընթացում, որոնք միտված են կրթական բարեփոխումների խթանմանը և շահագրգիռ տարբեր կողմերի վերապատրաստման հնարավորությունների ընդլայնմանը:
Կենտրոնն առաջարկում է վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի զարգացող պահանջներին:

ՄԵՐ ԹԻՄԸ

Վերապատրասման դասընթացներն իրականացնում են ոլորտային լավագույն մասնագետները, ովքեր ունեն վերապատրաստման մեծ փորձառություն, բարձր որակավորում, տիրապետում են բնագավառի ժամանակակից տեսական և գործանական գիտելիքներին` վերապատրաստվելով միջազգային տարաբնույթ ծրագրերրի շրջանակներում:
Վերապատրաստման գործընթացները կազմակերպվում են դասավանդման առաջադեմ տեխնոլոգիաների և ուսուցման նորարարական մեթոդների կիրառմամբ` երաշխավորելով իրականացված դասընթացների կրթական գերազանցության առաջնագծում պահանջվող ժամանակակից չափանիշներ:
Կենտրոնի ձևավորման օրվանից ի վեր վերապատրաստում է անցել շուրջ 2 հազարյակին հասնող մասնակից (հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ և այլ շահառուներ):

Միացի՛ր մեզ` կրթության վերափոխման և առաջընթացի այս հարափոփոխ ճանապարհորդությանը:

Նախատեսվող վերապատրաստումներ
Բազա
Իրականացված վերապատրաստումներ
Կարծիքներ