Հարգելի՛ ուսանող

‼️ Հարգելի՛ ուսանող․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Վանաձորի պետական համալսարանում ընդունվում են դիմումներ․
Ա) Պետության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու նպատակով
Բ) Բուհի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում (զեղչ) ստանալու նպատակով
Բուհում պետության, ինչպես նաև բուհի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝
1) առկա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.
2) հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:
Ա) Պետության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ
հաստատված՛՛Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգ (վերնագիրըխմբ. 28.10.21 N 1752-Ն)՛՛
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=157284

Previous Article
Next Article