ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 12-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 12-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը 2023թ. մայիսի 5-ին կազմակերպում է հանրապետական 12-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով: Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  • Պատմություն
  • Իրավագիտություն և քաղաքագիտություն
  • Հայ բանասիրություն
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն
  • Հոգեբանություն և սոցիոլոգիա
  • Փիլիսոփայություն
  • Արվեստագիտություն
  • Բնագիտություն և աշխարհագրություն
  • Կենսաբանություն և քիմիա
  • Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին ուղարկել (էլ. փոստի հասցեն` sss.vsu.am@mail.ru) գիտական հոդվածը և լրացնել մասնակցության հայտը:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ չափորոշիչներով:  

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Հայտ

Previous Article
Next Article