Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսավոր նշվեց Վանաձորի պետական համալսարանի  55 ամյակը և 2023-2024  ուսումնական տարվա ամփոփումը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 55 տարեկան է:

Հուլիսի 9-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսավոր նշվեց   մեր համալսարանի տարելիցը և 2023-2024 ուսումնական տարվա ամփոփումը: Հանդիսության սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և համալսարանի հիմներով:

Տեսանյութի միջոցով ներկայացվեց  համալսարանի  պատմությունը, որն ուղեկցվեց լուսային և պարային համարներով:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտորը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժին պետ Քրիստինե Մադոյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր:

Հաջորդիվ  հանդիսատեսը դիտեց  տեսանյութ՝ բուհի 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում արված աշխատանքների,  ձեռքբերումների և հաջողությունների մասին:

«Կատարված աշխատանքներով հերթական անգամ մեր համալսարանն ապացուցեց, որ լավագույնն ու առաջատարն է Լոռու մարզում»-իր ելույթում նշեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ համալսարանի շրջանավարտ,  համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական, պատմության ամբիոնի դասախոս Արման Բերնեցյանը:

Միջոցառման  ընթացքում ռեկտորի կողմից շնորհակալագրերի արժանացան համալսարանի  և ՎՊՀ քոլեջի  դասախոսսները, հենակետային վարժարանի ուսուցիչները, վարչական և վարչա-տնտեսական աշխատակիցները, ովքեր ջանք  չեն խնայել ուսումնական  տարվա ընթացքում՝ հաստատության պատիվը բարձր պահելու համար:

Հանդիսությունը գեղարվեստական ելույթներով զարդարեցին Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը, «Ադելաս» պարային համույթը և շնորհաշատ ուսանողներ :

Միջոցառումը եզրափակվեց մշակույթի բաժնի ղեկավար Մարիամ Լոռեցյանի հեղինակած երգով:

Previous Article