Ուղեցույց հեղինակների համար(Բ)

Ուղեցույց հեղինակների համար

Հոդվածները տպագրվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Հոդվածը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով նշված էլեկտրոնային հասցեին, նշելով բոլոր հեղինակների տվյալները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Համակարգչային շարվածքը՝ Microsoft Office Word 2007 ծրագրով, A4 ձևաչափի թղթի վրա, լուսանցքները վերևից (Top)՝ 20 մմ, ներքևից (Bottom)` 25 մմ, ձախից (Left)` 30 մմ, աջից (Right)՝ 10 մմ: Տառատեսակը հայերենի դեպքում՝ Unicode (Sylfaen), ռուսերենի և անգլերենի դեպքում՝ Unicode (Times New Roman), տառա­չափը՝ 12, միջ­տո­ղային հեռավորությունը (Line spacing)՝ 1.5, պար­բե­րու­թյունը (First line)` 0,75 սմ: Չօգտագործել մեկից ավել տառաբացակ: Աղյուսակ­­ները, նկարները, գծագրական պատ­կեր­ները պետք է ունենան համարակալում, վերնագրային բացատ­րու­թյուն՝ 10 տառաչափով, թավ, շեղ (Bold, Italic): Դրանց բարձ­րու­թյունը չպետք է գերազանցի 170 մմ-ը, լայնությունը՝ 110 մմ-ը: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով: Բանաձևերը և մաթե­մա­տիկա­կան արտա­հայ­տությունները ներկայացվում են Microsoft Equation, շեղ, իսկ հիմնականները՝ առանձին տողով, մեջտեղում. կարող են համարակալվել նույն տողի աջ անկյու­նում՝ կոր () փակագծերի մեջ: Այն հոդվածների համար, որոնք պարու­նակում են խորհրդա­նշան­ներ և Sylfaen տառատեսակի մեջ չկան, պարտադիր է նաև դրանց էլեկտրոնային ֆոնտը: Առաջին էջի վերևում՝ Ոլորտը և ՀՏԴ, հաջորդ տողում՝մեջտեղում, տրվում է վերնագիրը՝ թավ, առանց գլխա­տառերի: Հաջորդ տողում՝ աջ կողմում, անուն, ազգանուն (թավ և շեղ), գիտական աստիճան, կազմա­կեր­պու­թյուն: Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր.» արտա­հայ­տու­թյունը և 6-8 հանգուցային բառեր կամ բառակապակցություններ: Հանգուցային բառերի շարք չեն ներառվում վերնագրում արդեն իսկ նշված բառերը: Հոդվածները ձևա­կերպ­վում են հստակ ենթաբաժիններով` ըստ ենթավերնագրերի: Տեքստում հղումները տրվում են ուղղանկյուն փակագծերում []: Ծանո­թա­­գրու­թյուն­ները տրվում են հերթական համա­րա­կալ­մամբ: Հոդվածի տեքստին հաջորդող տողի մեջտեղում գրվում է «Գրականություն» բառը՝ թավ, առանց գլխատառերի: Հաջորդ տողից բերվում է գրա­կա­նու­թյան ցանկը՝ այբբենական կարգով, համարակալված: Գրա­կա­նու­թյան ցանկին հաջորդում են ամփո­փումները՝ երկու լեզվով, որոնք իրենց բովան­դա­կու­թյամբ և հանգուցային բառերով պետք է լինեն նույ­­նա­կան և բաղկացած լինեն 250-300 բառից: Գրվում է հոդվածի վեր­­նա­գիրը, հաջորդ տողում՝ անունը, ազգանունը (ձևավորումը՝ ըստ բնա­գրային հոդ­վածի), և առանձին տողերով՝ ա) «Ամփոփում» բառը՝ հա­մա­պատաս­խան լեզվով, առանց գլխատառերի, բ) հան­գու­­ցային բառե­րը, գ) ամփոփման տեքստը: Ամփոփումները չպետք է պարու­նա­կեն հապավումներ, հղումներ և մեջբերումներ: Ամփո­փում­ները պետք է հոդվածի մասին պատկերացում տան հոդ­վա­ծից առանձին և արտացոլեն հոդվածի բովանդակությունը: Հոդվածի առավելագույն ծավալը 20 էջ է՝ առանց երկու լեզվով ամփո­փում­ների և գրականության, աղբյուրների, համառոտագրությունների ցանկերի: Հոդ­վածի ծավալի՝ առաջադրված չափա­նիշ­նե­րին չհա­մա­պա­տաս­խա­նելու դեպքում տպագրության վերաբերյալ որոշումը կայաց­նում է խմբագրական խորհուրդը:

Մեր հասցեն՝ ՀՀ, 2001, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36

Հեռ.՝ (+374 322) 20917

Կայքէջ՝ www.vsu.am

էլ. փոստ՝ teghekagirb@vsu.am