Մշակույթի կենտրոն
Մշակույթի կենտրոն
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
2.1. Մշակույթի կենտրոնի ղեկավարի անմիջական ղեկավարը ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր,աշխատազմի ղեկավարն է,մշակույթի կենտրոնի ղեկավարը հաշվետու է ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին և ռեկտորին:
2.1. Մշակույթի կենտրոնի ղեկավարին անմիջականորեն ենթակա և հաշվետու են մշակույթի կենտրոնի այլ պաշտոններ զբաղեցնող անձինք:
2.2. Մշակույթի կենտրոնի ղեկավարը կազմակերպում,ծրագրում,համակարգում,ղեկավարում և վերահսկում էկենտրոնի ընթացիկ գործունեությունը;
կատարում է ղեկավարության հանձնարարականները;
պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները,կենտրոնի առջև դրված խնդիրները և տրված
հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու,լիազորությունները վերազանցելու համար;
պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների և պատճառած նյութական վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության վարչական,աշխատանքային,քրեական և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ստեղծվել է 2010 թ. մարտի 1-ին:
Գործում է ըստ կանոնադրության, որտեղ նշված են կենտրոնի կառուցվածքն ու կառավարումը, խնդիրներն ու գործառույթները, աշխատակիցների և գործող խմբերի գործառույթները, աշխատանքային պարտականությունները:
Հիմնական նպատակներն են. համալսարանում գործող մշակույթի կառույցների աշխատանքներին աջակցումը, ՎՊՀ շրջանակներում միջոցառումների համակարգումը, ուսանողության շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացումը, ՎՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը խթանումը, տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը, ներբուհական և միջբուհական մշակութային միջոցառումների, փառատոնների անցկացումը, համերգների և ներկայացումների կազմակերպումը և այլն:
Մշտապես անցկացվում են մշակութային թեմաներով դասախոսություն-քննարկումներ, ֆիլմերի, ներկայացումների, գեղարվեստական երկերի դիտումներ և քննարկումներ, որոնց միջոցով ձևավորվում է ուսանողների գեղագիտական ճաշակը:
Ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերման նպատակով ՎՊՀ-ում վերակազմավորվել են վոկալ-գործիքային համույթը, ժամանակակից և ժողովրդական պարերի խմբերը, գրական և թատերական խմբակները:
Ազգային արժեքների սերմանման աշխատանքները, ինչպես նաև այլ ազգերի նկատմամբ հանդուրժողականության դաստիարակումը ՎՊՀ-ում դարձել են մի շարք ավանդական միջոցառումների, ակցիաների, մրցույթների անցկացման խթան:
Շուրջ 11 տարի է, ինչ ՎՊՀ «Բազում» ուսումնամարզական հանգրվանում գործում է «Աստղիկ» ճամբարը, որտեղ իրենց ամառային հանգիստ են անցկացնում մեր բուհի աշխատակիցների երեխաներն ու թոռները, ինչպես նաև երեխաներ Արցախից և Վրաստանից: 15 օր շարունակ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ճանաչողական և պատմական էքսկուրսիաներ, ուխտագնացություններ, ինտերակտիվ և ինտելեկտուալ խաղ-մրցույթներ և այլն:
Մշակույթի կենտրոնը գործում է ըստ աշխատանքային պլանի, որտեղ առկա են աշխատանքի բովանդակությունը, ժամկետները, գործառույթները, պատասխանատուները և ինդիկատոր/ցուցիչը:
Համագործակցում է ՎՊՀ Արհկոմի, Ուսանողական խորհրդի, ֆակուլտետների և գործող բոլոր ստորաբաժանումների հետ:
ՎՊՀ Մշակույթի կենտրոնին կից գործող խմբերն են.
- Ժամանակակից և ժողովրդական պարերի խումբ
- Թատերական խմբակ
- Երգչախումբ
- Վոկալ-գործիքային համույթ
- Գրական խմբակ