поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների լաբորատորիան կազմավորվել է 2016թ-ի մայիսին։ Լաբորատորիան հիմնադրվել է Կ և Գ նախարարության և ՎՊՀ-ի ֆինանսական աջակցությամբ: Առաջին հյուրերը եղել են Գերմանիայի Լյուդվիգզհաֆեն քաղաքի և Վանաձորի ՏԻՄ համատեղ գիտական արշավախումբի ներկայացուցիչները: Լաբորատորիայում կատարվում են ուսումնական փորձեր, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ավարտական աշխատանքներ ու հետազոտություններ։ Լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս կատարելու կենսաբանական և էկոլոգիական ուսումնասիրություններ տարածաշրջանում:

LabQuest 2 սարքը բազմաֆունկցիոնալ է, որն տվյալների հավաքող է: Տվյալները ստանալու և LabQuest 2 սարքում հավաքագրելու համար միացվում են համապատասխան սենսորային սարքերը: LabQuest 2 սարքը հնարավորություն է տալիս տվյալներ ստանալ ավելի քան 70 սենսորային սարքերից:

Luxeo 4D մանրադիտակը հնարավություն է տալիս ուսումնասիրվող փորձանմուշը դիտելու ընթացքում անմիջապես ֆիքսել որպես լուսանկար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել տեսաձայնագրում և տեսանկարահանում:

O2 և CO2 սենսորները կիրառվում են համապատասխան գազերի որոշման համար: Փորձի համար տարայի մեջ տեղադրում են բույսի տերև կամ սերմի ծիլ, իսկ տարային ամրանում են O2 և CO2 սենսորները: Փորձի տևողությունը 10 րոպե է, որի ընթացքում սենսորը հստակ գրանցում է բույսի տերևի կամ ծիլի կողմից արտադրված և կլանված O2 և CO2 գազերի կոնցենտրացիաները:

Ոչ մեծ և արդյունավետ միկրո-ցենտրիֆուգի առավելագույն արագությունը կազմում է 6000 պտույտ 1 րոպեում, 6 փորձանոթի տեղադրման հնարավորությամբ 15 х 15 х 12սմ, տարողությունը 6 х 1,5/2,0 մլ:

PicselPro բիոկուլյարային մանրադիտակ, որը հնարավություն է տալիս ուսումնասիրվող փորձանմուշը դիտելու ընթացքում անմիջապես ֆիքսել որպես լուսանկար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել տեսաձայնագրում և տեսանկարահանում:

«Пчелка-Р» մինի քիմիական լաբորատորիան նախատեսված է շրջակա միջավայրի (օդի, ջրի, հողի) և սննդամթերքի քիմիական աղտոտվածության վերահսկողության համար:

Hand-Grip rate monitor իրենից ներկայացնում է մարդու սրտի հաճախականության սենսոր: Այն հեշտ և արդյունավետ եղանակ է մարդու սրտի կծկումների հաճախականության որոշման համար, օգտագործվում է ուսումնական փորձերի և հետազոտությունների ժամանակ:

Distillateur GFL 2004 օգտագործվում է հետազոտական լաբորատորիաներում, նախատեսված է ջրի թորման համար:

Смог 2 ծխաչափը նախատեսված է ավտոմեքենաների շարժիչների կողմից արտանետած ծխի վերահսկողության համար:

Infrared Thermometer չափում է առարկայի մակերևույթի ջերմաստիճանն առանց առարկային հպվելու: Արագ արձագանքում է ջերմաստիճանի տատանումներին: Սենսորն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթմամբ:

Verner ընկերության ԷՍԳ սենսորի և LabQuest-2 սարքի կիրառմամբ կարելի է կատարել էլեկտրասրտագրություն:

Արյան խմբերի որոշում:

Բուսական բջջի մածուցիկության որոշում:

Սննդամթերքի մեջ նիտրատների պարունակության որոշում:

Back to top