Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն այցելել է Տալինի տեխնոլոգիական համալսարան
Տալինի տեխնոլոգիական համալսարանի և Վանաձորի պետական համալսարանի միջև միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում մայիսի 15-19-ը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը այցելել է գործընկեր համալսարան և հանդիպել ռեկտոր Տիիտ Լանդի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցության ուղիները:
Ռուստամ Սահակյանը հանդիպումներ է ունեցել նաև Technopol Science and Busines Park-ում, Estonia Briefing Centre-ում:
TalTech Mektory տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ևս քննարկել են համատեղ տրանսֆեր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հետ կապված մի շարք հարցեր:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/3-2-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/1-1.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/2-3.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/4-1024x576.png)