«Հիպերսպեկտրալ պատկերավորում» թեմայով սեմինար ՎՊՀ-ում
ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը «Չան- Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհով իրականացվող «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների համար նոյեմբերի 12-ին անցկացրեց «Հիպերսպեկտրալ պատկերավորում» թեմայով սեմինար։ Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը ներկայացրեց «Հիպերսպեկտրալ պատկերավորման մեթոդի կիրառումը սրտի ներանոթային վիրաբուժության մեջ» թեմայով իր դասախոսությունը։ Սեմինարի ընթացքում հանդես եկան նաև Սերգեյ Ֆեդոտովը «Լազերային սկանավորման կոնֆոկալ մանրադիտակի կիրառումը՝ որպես նեյրոնների վիզուալիզացիայի միջոց» և Գևորգ Դռնոյանը՝ «Կենսաբժշկական պատկերավորման մեթոդներ» դասախոսություններով: Դասախոսություններից հետո տեղի ունեցավ գործնական աշխատանք, որի ընթացքում սեմինարի մասնակիցները ծանոթացան սարքավորումների հետ աշխատանքին:
Սեմինարին ներկա էին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոսներ, «Կենսաբանության» և «Դեղագործական քիմիա» մասնագիտության ուսանողներ: