поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի զարգացման բաղադրիչներից մեկը հանդիսանում է ֆինանսական ռեսուրսների կառավարումը: Այն իրենից ներկայացնում է տնտեսական և սոցիալական ուղղվածության նպատակային գործունեություն, ուստի ֆինանսական կառավարումը ենթադրում է դրա համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և արդյունավետ օգտագործման մեխանիզմի կազմակերպում: Ֆինանսական ռեսուրսների կառավարման էությունը դրսևորվում է  ֆինանսական համակարգի  տարբեր  սուբյեկտների միջև ֆինանսական ռեսուրսների բախշման գործընթացի, ինչպես նաև դրան ուղեկցող դրամական հարաբերությունների  իրականացումը  կազմակերպելու մեջ:

Համալսարանի առաքելությունն է իրականացնել գիտակրթական գործունեություն, օգտագործելով առկա ֆինանսական ռեսուրսները: Իր առաքելությանը   համապատասխան միջոցառումներ կազմակերպելիս համալսարանը առաջնորդվում է հստակ ֆինանսական ռազմավարությամբ: Դրա համար Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժինը կազմակերպում և իրականացնում է՝  

- ֆինանսական ռեսուրսների պլանավորում,

- բախշում,

- հաշվապահական հաշվառում,

- ֆինանսական միջոցների ու հոսքերի վերահսկում,

- աուդիտ:   

Ֆինանսական  կառավարման օբյեկտներ են տարբեր տեսակի  դրամական միջոցների, ֆոնդերի կազմավորման ու օգտագործման գործընթացը և դրան ուղեկցող բաշխողական հարաբերությունները: Բուհի  համար որպես կառավարման սուբյեկտներ հանդես են գալիս ուսուցման հետ կապված ծառայությունները:

Վանաձորի պետական համալսարանի ֆինանսական ռեսուրսների  կառավարման և բախշման քաղաքականության սկզբունքներն են՝

  1. Համապատասխանությունը համալսարանի զարգացման նպատակներին:
  2. Ճկունությունը, նախահաշիվ-փաստացի ծախսերի վերլուծության հիման վրա ուղղիչ գործողությունների իրականացման շնորհիվ:
  3. Ֆինանսական պլանի ձևակերպումների հնարավորինս պարզությունը, հստակությունը, կազմման ժամկետը:
  4. Պլանի համախմբվածությունը և ամբողջականությունը: Բյուջեն պետք է կառուցել խիստ հաջորդականությամբ և տրամաբանորեն:
  5. Ֆինանսական պլանի մշակման փուլում կատարողների մասնակցությունը, իրավունքների, պարտականությունների և պատասխանությունների տարանջատումը:
  6. Վերահսկողություն՝ բյուջեի իրականացումը անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել, պլանային ցուցանիշները համեմատել փաստացի ցուցանիշների հետ: Վերահսկման արդյաունքում բյուջեն հնարավորին կերպ ուղղվում է:

Անելիքներ

  1. Գործող օրենքների շրջանակներում պլանավորման, հաշվառման գործընթացի ճիշտ  կազմակերպում,
  2. օրենդրական դաշտում փոփոխություններին համընթաց կադրերի վերապատրաստում,
  3. բուհի ռազմավարության փոփոխությունների դեպքում ճկուն վերակազմակերպում,
  4. ծախսերի և ռիսկերի գնահատում,
  5. ուղղիչ  գործողությունների  կազմակերպում:

ՎՊՀ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 2018Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՎՊՀ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2019Թ. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ (1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ)

Հեռ.՝  (0322) 4-30-96

Էլփոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Back to top