поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ գիտահետազոտական   լաբորատորիան ստեղծվել է 2007 թ. N 236/Կ հրամանով:  

Լաբորատորիայում   կատարվում  են  գիտական և ուսումնական բնույթի հետազոտական աշխատանքներ  բնագիտական  տարբեր  ոլորտներում: Լաբորատորիան հանդիսանում է  արդյունավետ միջավայր  բակալավրի  և  մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների ակադեմիական աճի համար:  

Լաբորատորիայի նպատակները  և  գործառույթներն  են

  • գիտահետազոտական աշխատանքներում համալսարանի ուսանողության ներգրավում
  • գիտահետազոտական և նորարարական գործունեության արդյունքների՝ ուսումնական գործընթաց փոխանցում
  • լաբորատորիայի կողմից ստացված արդյունքները գիտական սեմինարներում, միջազգային (և այլ կարգի) գիտաժողովներում ներկայացում (զեկուցում), այդ արդյունքների տպագրություն վարկանիշային հրատարակություններում:
  • բակալավրի և  մագիստրատուրայի  ուսումնական  լաբորատոր և գործնական  աշխատանքների  անցկացում
  • բակալավրի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների հետազոտական  մասի` փորձերի  և  հետազոտությունների  անցկացում
  • ուսանողների և մագիստրանտների ներգրավում գիտահետազոտական    գործընթացներում
  • ուսումնական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ինտեգրման ապահովում
  • աջակցություն ֆակուլտետներում  և  համալսարանի գիտաուսումնական  այլ           ստորաբաժանումներում գիտահետազոտական  աշխատանքի  զարգացմանը
  • գիտահետազոտական աշխատանքի հետագա զարգացում ֆակուլտետներում և համալսարանի գիտաուսումնական այլ ստորաբաժանումներում:

  

Լաբորատորիան  զինված  է անհրաժեշտ սարքավորումներով .

1.SL-150 սպեկտրոֆոտոմետր  09.2007 թ. 

SL-150 սպեկտրոֆոտոմետրը նախատեսված է օպտիկական սպեկտրի  տեսանելի (380-1000 նմ)  և ուլտրամանուշակագույն (190-380 նմ) տիրույթներում սպեկտրալ անալիզի մեթոդներով որակական և քանակական չափումներ կատարելու համար:

Սպեկտրոֆոտոմետրով չափվում է հետազոտվող նմուշում լույսի կլանումը և նմուշի թափանցիկությունը՝ արտահայտված տոկոսներով, ինչպես նաև՝ տրված ալիքի երկարության դեպքում նմուշի տվյալ լուծույթի կոնցենտրացիան՝ համեմատած հայտնի կոնցենտրացիայով լուծույթի հետ:

2. CL-378 (ПФА-378) բոցային սպեկտրոֆոտոմետր11.2007 թ.

CL-378 (ПФА-378) բոցային ֆոտոմետրը նախատեսված է լուծույթներում ալկալիական և հողալկալիական մետաղների (լիթիում, նատրիում, կալիում, կալցիում, բարիում), ինչպես նաև ցածր իոնացման պոտենցիալ (մինչև 8էՎ) ունեցող մի շարք այլ տարրերի կոնցենտրացիայի չափման համար` տվյալ տարրի օպտիկական ճառագայթման ինտենսիվության գրանցման  միջոցով:

3. ФСМ-2201սպեկտրոմետր 01.02.2016 թ.

ФСМ-1201 սպեկտրոմետրը նախատեսված է ինֆրակարմիր տիրույթում սպեկտրների գրանցման և հետազոտման, ինչպես նաև դեղագործական, քիմիական, սննդի արդյունաբերություններում արտադրանքի որակի վերահսկման համար: Լայն կիրառություն ունի նաև էկոլոգիական և քրեագիտական փորձաքննություններում:

4. SL-177 սպեկտրոֆոտոմետր 11.2007 թ.

SL-177  սպեկտրոֆոտոմետրը նախատեսված է օպտիկական սպեկտրի  տեսանելի (340-1000 նմ)  և ուլտրամանուշակագույն (190-340 նմ) տիրույթներում սպեկտրալ անալիզի մեթոդներով որակական և քանակական չափումներ կատարելու համար:

SL-177 սպեկտրոֆոտոմետրով չափվում է հետազոտվող նմուշում լույսի կլանումը և նմուշի թափանցիկությունը՝ արտահայտված տոկոսներով, ինչպես նաև՝ տրված ալիքի երկարության դեպքում նմուշի տվյալ լուծույթի կոնցենտրացիան՝ համեմատած հայտնի կոնցենտրացիայով լուծույթի հետ: Կիրառվում  է  հողերում  ,   բույսերում  և  այլուր  N, P, K, Ca, Mg,Cu, B  և  այլնի  որոշում:  Սննդում  գլյուկոզայի,  ֆրուկտոզայի  որոշում:

 

5. Թվային ֆոտոէլեկտրական կոլորիմետր  AE-30F  09.2007 թ.

Ճշգրիտ, պարզ, գործածելի  և  բազմաֆունկցիոնալ  սարք  է տարբեր  լուծույթների  կոլորիմետրիկ  անալիզների  համար: Սարքի  միջոցով  որոշում  են  նմուշի  օպտիկական   խտությունը  և  տրանսմիսիան: Նմուշի գույնի  օպտիկական խտությունըւ  չափվում  է գույնի  ինտենսիվության  օգնությամբ: Կատարվել  են  փորձեր   բակալավրի  և  մագիստրոսական  ավարտական  աշխատանքների   կատարման հետ  կապված:

 

6. Ռոտացիոն մածուցիկաչափ  DV-I prime  09.2007 թ.

Կիրառվում  է կպչուն  նյութերի,  ասֆալտի  մածուցիկության  որոշման  համար:  Որոշում  է  ուտելիքի, լոսյոնների, շամպունների, ներկերի, թանաքների մածուցիկությունը:  Թղթի  արտադրության  ժամանակ որոշում  է ցելյուլոզայի մածուցիկությունը:

 

7. Ռոտացիոն գոլորշիացնող սարք  HB4 basic09.2007 թ.

Կատարում  է  վակուումի  տակ կոնցենտրացված  լուծույթի  գոլորշիացում առանց  քայքայման, պինդ  մարմինների  վակուումային  չորացում,  բարձր  ջերմության  նկատմամբ զգայուն  բաղադրամասերի ցածր  ջերմաստիճանի  թորում:

 

8. Իոնների անալիզատոր PH/ION  3401 09.2007 թ.

Կիրառվում  է  ջրում  և  տարբեր  ջրային  և  ոչ  ջրային   լուծույթներում բազմաթիվ  իոնների  հայտնաբերման  համար  (ջրային  տնտեսության, գյուղատնտեսություն, ուտելիք, խմիչք, պարարտանյութեր, դեղագործություն  և  քիմիկատների  այլ  արտադրություններ):

 

9.Տրինոկուլյար, մանրադիտակ 3144021  09.2007 թ.

Համակարգչին  միանալու  հնարավորությամբ   մանրադիտակ է՝ հաամակարգչային  ծրագրով:

 10.  Բինոկուլյար, մանրադիտակ mikro 1 09.2007 թ.

Կիրառվում   հետազոտական  աշխատանքների  ժամանակ:

 11.Թերմոստատ 09.2007 թ.

Կիրառվում  է  սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների, ֆերմենտների, հորմոնների քանակական և որակական ուսումնասիրությունների համար: Լաբորատոր աշխատանքների ձևաչափը ուսանողներին հնարավորություն  է  տալիս  ինքնուրույն կատարել աշխատանքը  թերմոստատից  օգտվելու  ժամանակ:

 

13.Ցենտրիֆուգա ON -08    08.2009 թ.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2018Թ. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Back to top