поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Արխիվը համալսարանի վարչական ստորաբաժանումներից է։ Արխիվի աշխատանքներն իրականացվում են արխիվի վարիչի միջոցով:

Արխիվի վարիչն է Աիդա Արմենակի Ղազախեցյանը: Ծնվել է 27.08.1966թ., Կալինինոյի (այժմ Տաշիր) շրջանի Մեծավան գյուղում: 1989թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի «Պտղաբանջարաբուծություն և խաղողագործություն» մասնագիտության առկա բաժինը:1994 թվականից առ այսօր աշխատում է Վանաձորի  պետական համալսարանում:

Արխիվն իր խնդիրներին համապատասխան՝ լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները.

  • ապահովում է արխիվ ընդունած փաստաթղթերի և գործերի կարգավորումը, կոմպլեկտավորումը, օգտագործումն ու պահպանումը,
  • պահպանման է ընդունում և գրանցում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված գործավարության տեսակետից ավարտուն փաստաթղթերը և ստուգում է դրանց ձևավորման և ձևակերպման ճշտությունը,նախապատրաստում է մշտական և ժամանակավոր պահպանման փաստաթղթերի հանրագումարային ցուցակները, փաստաթղթերի դուրսգրման և մարման ակտերը,
  • արխիվային փաստաթղթերում եղած տեղեկությունների հիման վրա նախապատրաստում է արխիվային փաստաթղթեր կամ դրանց պատճենները, կազմում է անհրաժեշտ տեղեկանքներ և դրանք ներկայացնում է համալսարանի ռեկտորի հաստատմանը (անհրաժեշտության դեպքում ապահովելով նաև հիմքերի առկայությունը),
  • մեթոդական աջակցություն է ցուցաբերում համալսարանի  բոլոր ստորաբաժանումներին,
  • կատարում է ղեկավարության առանձին ծառայողական հանձնարարություններ:

Արխիվի վարիչր պատասխանատվություն է կրում արխիվի վրա դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2018 Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԽԻՎԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքային ցանցից ներքին ցանցին միանալու համար հավաքում ենք 4-18-54 կամ 4-18-55 հեռախոսահամարներից մեկը, 3 կարճ և 1 երկար զանգից հետո՝ եռանիշ ներքին հեռախոսահամարը՝ 149

Էլփոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Back to top