ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՎՊՀ-ի և Պորտուգալիայի Պորտուի համալսարանի միջև ERASMUS+ միջազգային կրեդիտային շարժունության MOBILE 22 նախագծի շրջանակներում Պորտուի համալսարանը հայտարարում է ՎՊՀ ուսանողների, դասավանդող և վարչական աշխատակազմի շարժունության մրցույթ։
Ուսանողների շարժունությանը կարող են դիմել բակալավիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի/հայցորդության ուսանողները (տևողությունը՝ 2-12 ամիս)։ Դասավանդող և վարչական աշխատակազմի շարժունության մրցույթը ենթադրում է առնվազն 8 ժամ դասավանդում, առնվազն 4 ժամ դասավանդում + վերապատրաստում կամ մինայն վերապատրաստում:
Հայաստանի և Վրաստանի հատուկ խնդիրներով ուսանողներին տրվում է հնարավորություն՝ դիմելու վիրտուալ շարժունության։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է այցելել ծրագրի պաշտոնական կայքէջ` https://www.up.pt/mobile22/։ Դիմորդների համար առաջադրվող պահանջներին կարելի է մանրամասն ծանոթանալ կայքում տեղադրված ուղեցույցից (https://www.up.pt/mobile22/apply ):
Գործընկեր համալսարանի ակադեմիական առաջարկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.up.pt/mobile22/courses ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. մարտի 16-ը:
Ուշադրություն․ բոլոր դիմորդներից պահանջվում է աջակցության նամակ, որի պատրաստման համար անհրաժեշտ է նախապես դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (ռեկտորատի շենք, 1-ին հարկ, հեռ․՝ +374 45318):