Վանաձորի պետական համալսարանի նոր ձեռքբերումը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական տեղեկագրեր՝ Պրակ Ա․ Հումանիտար և հասարակական գիտություններ (https://www.elibrary.ru/title_about_new.asp?id=82069&langid=1) և Պրակ Բ․ Բնական և ճշգրիտ գիտություններ (https://www.elibrary.ru/title_about_new.asp?id=81882&langid=1) 2023թ. դեկտեմբերից գրանցված են գիտական հրատարակությունների տվյալների բազա հանդիսացող eLibrary գիտական էլեկտրոնային գրադարանում: Գիտական էլեկտրոնային գրադարանի հետ արդեն իսկ պայմանագիրը կնքված է և քայլեր են իրականացվում՝ ամսագիրը РИНЦ համակարգում ներառելու ուղղությամբ:
Շնորհավորում ենք Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և մաղթում բեղուն գիտական գործունեություն: