SMARTI նախագծի ազգային տեղեկատվական օրը Վանաձորի պետական համալսարանում

SMARTI նախագծի ազգային տեղեկատվական օրը Վանաձորի պետական համալսարանում

Նոյեմբերի 23-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe-ում տեղի ունեցավ Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի շրջանակներում անցկացվող հանդիպում-միջոցառումը:

Ներկա էին ինչպես Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը, այնպես էլ ներկայացուցիչներ տարածաշրջանի բուհերից, հյուրեր պետական կառույցներից և հասարակական սեկտորից, և իհարկե գործընկեր կառույցներից: Միջոցառման աշխատանքային լեզուները անգլերենն ու հայերենն էին:

Ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, SMARTI նախագծի համակարգող, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալենը, Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչ Արփինե Ջրաղացպանյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման պետ Հասմիկ Մկրտչյանը:

 SMARTI նախագծի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի ներկա վիճակի հակիրճ նկարագրությունը:

ՎՊՀ ուսանողներ Արփինե Հակոբյանը, Անժելա Տեր-Մովսիսյանը, Անի Բարսեղյանը, որոնք մասնակցել էին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից կազմակերպված Հայաստանի տնտեսության PESTLE վերլուծության քննարկմանը և Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը, արտահայտեցին իրենց դրական կարծիքն ու տպավորությունները և նշեցին նման միջոցառումների կարևորությունն իրենց մասնագիտական կարողությունների և միջանձնային հմտությունների զարգացման գործում:   

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր ՎՊՀ դասախոսներ Արինե Դանիելյանի, Արմինե Գևորգյանի, Գոհար Դոխոլյանի և Նունե Խուբլարյանի վարած երկու դասերի ներկայացմանը, որոնք նախապես մշակվել էին հետևյալ պիլոտային երկու մոդուլների շրջանակներում:  

Մոդուլ 1. «Ուսանողակենտրոն և խառնուսուցման/ ՏՀՏ/ էլեկտրոնային ուսուցման հիման վրա իրականացվող հաղորդակցական դասավանդման մոտեցում»:

Մոդուլ 7. ԱԴԼ ուսանողների գնահատման ռազմավարություններ (ֆորմալ և այլընտրանքային գնահատում):

Դասերը գնահատվեցին ԵՄ փորձագետների կողմից:

Միջոցառման ավարտին ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնեց իր գոհունակությունը ՎՊՀ աշխատակիցների կատարած աշխատանքների վերաբերյալ և հանդես եկավ երկու բուհերի միջև Էրազմուս+ շարժունության ծրագրերի իրականացման նոր առաջարկով:

Previous Article
Next Article