поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2021 թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի 15 գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի գործընկերներն են՝

  1. Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը (ծրագրի համակարգող),
  2. Ռիգայի տեխնիկական համալսարանը,
  3. Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանը,
  4. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը,
  5. Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանը,
  6. Իրկուտսկի տեխնիկական հետազոտության պետական համալսարանը,
  7. Կազանի դաշնային համալսարանը,
  8. Պետրոզավոդսկի պետական համալսարանը,
  9. «Ռուսական ռեգիստր» հավաստագրման ընկերությունը,
  10. ՀՀ պետական կառավարման ակադեմիան,
  11. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը,
  12. Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,
  13. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը,
  14. Գորիսի պետական համալսարանը,
  15. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):

Մեկնարկային հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի լեզուների և մշակույթի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պրունիչը, ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների ղեկավարներ  Լանա Կառլովան և  Օլգա Օլեյնիկովան:

Նախագծի հիմնական նպատակն է մշակել և կրթական ծրագրերում ներդնել ինը EMI (անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) մոդուլներ և հիմնել EMI կենտրոններ՝ Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերում կրթության արդյունավետությունն ու միջազգայնացումը խթանելու նպատակով:

      Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին ննախագծի նպատակներն ու խնդիրները, աշխատանքային փաթեթները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքները: Գործընկեր հաստատությունները հակիրճ ներկայացրին իրենց բուհերը, ծրագրային թիմերի հիմնական անդամներին և այն կրթական ծրագրերը կամ դասընթացները, որոնք ակնկալվում են դասավանդվել անգլերենով: Քննարկվեցին նաև ֆինանսական, կառավարման մի շարք հարցեր, ինչպես նաև ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովող անհրաժեշտ նախադրյալներն ու քայլերը:
      Վանաձորի պետական համալսարանից միջոցառմանը մասնակցում էին ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, նույն ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը, Գայանե Քանարյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը:

   

Back to top