поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2021 թ. հունիսի 12-ին, 13-ին և 14-ն  SMARTI ծրագրի WP4-ի «Տարածում և գործարկում» ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում իրազեկման օրվա երեք միջոցառումներ կազմակերպվեցին ՎՊՀ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի համար (գիտական և վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ):

Նշված միջոցառումների սկզբում տեղայնացված ծրագրի համակարգող Լուսիկ Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը` հանրանդամության (կոնսորցիումի) հաստատությունների, աշխատանքային փաթեթների, ծրագրի հիմնական նպատակների ու արդյունքների բաղադրիչներով: Նա շեշտեց «Անգլերենը` որպես դասավանդման միջոց» գործադրվող նախագիծը ակադեմիական ծրագրերին ներդրման և այդ նախագծի շրջանակներում ուսուցման կենտրոններ ստեղծելու հավանական շահադրդումները: Մասնակիցներն իսկապես ոգևորված էին այս նորարարական մոտեցմամբ, որը նրանց կարծիքով զգալիորեն կնպաստի բարձրագույն կրթության արդյունավետությանն ու միջազգայնացմանը Հայաստանում և, մասնավորապես, ՎՊՀ-ում:

Իրադարձությունների երկրորդ մասը վերաբերում էր հունիսի 4-ին և 9-ին ՎՊՀ գիտական և վարչական անձնակազմի անդամների իրականացրած SWOT վերլուծության արդյունքների ներկայացմանը: Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը ներկայացրեց EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) և SCL (ուսանողակենտրոն մոտեցում) մեթոդաբանության և ռազմավարության հիմնական ուժեղ կողմերը, թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները, իսկ ՎՊՀ-ի SMARTI-ի թիմի մյուս անդամներ Արինե Դանիելյանը, Գայանե Քանարյանը, Նունե Խուբլարյանը և Գոհար Դոխոլյանը վարեցին աշխույժ երկխոսություններ SWOT վերլուծության արդյունքների վերաբերյալ:

Որպես ծրագրի տարածման արդյունավետ գործիք ՎՊՀ-ի SMARTI ծալաթերթերը բաժանվեցին միջոցառումների բոլոր մասնակիցներին՝ ծրագրի հետ կապված տեղեկատվության անմիջական հասանելիության համար:

 

 

Back to top