поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Համալսարան–տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում մեկնարկում է  «Թվային հմտություններ» խորագրով 4-րդ դասընթացը   (Նախագծի համար՝ 617393- EPP-1-2020-1-MD-EPPKA2-CBHE-JP)։

Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով․https://docs.google.com/…/1FAIpQLSdP4Q7CSO0vBt26Z…/viewform…

Սկիզբը՝ նոյեմբերի 1, 2021 թ

Տևողությունը՝ 4 շաբաթից ավել

✅ Առաջատար գործընկեր՝«RISEBA» գործարարության, արվեստի և տեխնոլոգիայի համալսարան /Լատվիա

✅   Աշխատանքային լեզու՝ անգլերեն

✅   Անցկացման վայրը՝ ZOOM հարթակ

✅   Օրակարգ՝ https://docs.google.com/…/1Px0fmpmIurWARFwErMcumP--pQ…/edit…

ՄՈԴՈՒԼ I

Գործնական հաղորդակցություն

  1. Հաղորդակցության տեսակները և հաղորդակցման հիմնական հմտությունները
  2. Բանավոր հաղորդակցություն / ոչ խոսքային հաղորդակցություն
  3. Հաղորդակցության մարտահրավերները թվային դարաշրջանում
  4. Անձնական բրենդավորում (բիզնես տեսք և ինքնաներկայացում)
  5. Հանրային ներկայացման հմտություններ (pitching)
  6. Առաջնորդության և տաղանդների կառավարում

ՄՈԴՈՒԼ II

Թվայնացում

  1. Թվային հաղորդակցության ռազմավարություն
  2. Թվային հաղորդակցության արդյունավետ կառավարում
  3. Ինչու՞ են կարևոր գործարարական մոդելները
  4. Ձեր լսարանին հասնելու 10 քայլ

ՄՈԴՈՒԼ III

Հանրային լրատվադշտ

  1. Հանրային լրատվադշտի շուկայավարում (հետազոտություն և ռազմավարություն)
  2. Հանրային լրատվադշտի հարթակներ (Facebook, Instagram, Youtube, Basic Vkontakte, Odnoklaassniki, LinkedIn, TikTok, Clubhouse)
  3. Թիրախավորված գովազդ հանրային լրատվադշտի հարթակներում
  4. Վերլուծություն և հաշվետվություն

ՄՈԴՈՒԼ IV

Թվային հարթակներ

  1. Շուկայի հետազոտություն
  2. Թվային հարթակներ. ակնարկ
  3. Shopify. 1 ժամում կառուցեք համաշխարհային կարգի վեբ-խանութ՝ առանց որևէ կոդավորման
  4. SEO / Էլեկտրոնային փոստի շուկայավարում / Chatbots
  5. Էլեկտրոնային առևտուր (Amazon, Ebay, Etsy, կայքեր, Omnichannel լուծումներ, Լրացման կենտրոններ, Dropshipping)

ՄՈԴՈՒԼ V

Հաղորդակցության թվային գործիքներ

  1. Առցանց ուսուցում
  2. Թվային հաղորդակցություն ուսանողների հետ
  3. Ուսումնական դասընթացների բովանդակության ստեղծման տեխնոլոգիա
  4. Աջակցության համակարգի ստեղծում
  5. Ուսումնական նյութերի մշակում

Նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի` կրթության, տեսալսողական և մշակույթի գործադիր գործակալությունը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում:

Back to top