Վանաձորի պետական համալսարան էր այցելել Էրազմուս+ BOOST ‹‹Հայաստանյան բուհերի միջազգայնացման և մարքեթինգի խթանում›› նախագծի համակարգող խումբը: Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջազգայնացման և համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, աշխատակիցներ Գոհար Առաքելյանն ու Ռաիսա Ավետյանը ծանոթացան BOOST նախագծի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկայի տեղակայմանը:
Հյուրերը բարձր գնահատեցին Էրազմուս+ կոնֆերանս-դահլիճի առկայությունը բուհում՝ նկատելով, որ այն կծառայի համալսարանում միջազգայնացման խթանմանը:
Համակարգող խումբը հանդիպում ունեցավ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի հետ՝ կարևորելով միջազգայնացման ուղղությամբ բուհում տարվող աշխատանքները: Հաջորդիվ BOOST նախագծի մասնակիցները ՎՊՀ մի խումբ աշխատակիցների հետ քննարկեցին նախագծի արդյունավետությանն ու կայունությանը միտված քայլերը: