поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2019 թ. նոյեմբերի 22-ին Վանաձորի պետական համալսարանում Լոռու մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեց ասմունքի մրցույթ՝ ազատ թեմայով: Մրցույթին մասնակցեցին Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքների և Դսեղ, Օձուն, Քարինջ, Ծաղկաբեր, Գարգառ, Գուգարք, Բազում, Դարպաս, Շահումյան գյուղերի դպրոցների, ՎՊՀ հենակետային վարժարանի 44 աշակերտներ: Ներկայացվեցին Հ. Թումանյանի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Գ. Էմինի, Ս. Կապուտիկյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Հանձնաժողովի որոշմամբ մրցանակային առաջին տեղը գրավեց  Օձունի թ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աիդա Ասրյանը,  երկրորդ տեղը՝ Ծաղկաբեր գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարինե Մանուկյանը, իսկ երրորդ տեղերը գրավեցին Ալավերդու թ. 8 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Երիցյանը և Գուգարք գյուղի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Հակոբյանը: 10 աշակերտներ արժանացան խրախուսական մրցանակների:

 ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2019թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՎՊՀ-ում ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱԶԱՏ ԹԵՄԱՅՈՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ

Աիդա Իսկանդարյան

 ՎՊՀ բուհ-դպրոց կապերի պատասխանատու

Back to top