поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ-ում էին «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները: Ուսանողների հետ հանդիպումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից իրականացվող առաջնորդության զարգացման ծրագիրը՝ հանուն հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացման:

Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում անկախ մասնագիտությունից միանալ շարժմանը, աշխատել ի նպաստ ՀՀ կրթության որակի բարձրացման և գյուղական համայնքների զարգացման:

Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տալիս սեփական օրինակով սահմանել դասավանդման նոր չափանիշներ, նոր մեթոդների կիրառմամբ առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացն ու դրանում աշակերտների ներգրավվածությունը՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնելով բոլոր երեխաների համար:

ՎՊՀ ուսանողները ծրագրով բավական հետաքրքրված էին: Հնչած հարցերը բազմաթիվ էին ու տարաբնույթ: Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին ծրագրի ներկայացուցիչներն ուսանողներին հանձնեցին կոնտակտային տվյալներ ու թռուցիկներ: Ծրագրով հետաքրքրված անձինք կարող են օգտվել հղումից՝ https://arm.teachforarmenia.org/

Back to top