ՎՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները. եկել էին հանդիպելու ավարտական կուրսերի ուսանողների հետ, ներկայացնելու ծրագրի առաքելությունն ու առաջարկները:
Նպատակ ունենալով բարելավել կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերի ու համայնքների, սահմանամերձ գյուղերի աշակերտների համար՝ հավաքագրվում և վերապատրաստվում են անհատներ: Ծրագրի բոլոր փուլերն անցնելուց հետո երկամյա դասավանդման նպատակով վերապատրաստված մասնագետները տեղափոխվում են Հայաստանի և Արցախի այն համայնքներ, որտեղ ամենից շատ կա տվյալ մասնագետի կարիքը:
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու ոչ միայն երեխաների անհատական զարգացմանը, այլև ակադեմիական գիտելիքների աճին:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուները նկատում են, որ մասնակիցների ակտիվությամբ Լոռու մարզն առանձնանում է:
Սեփ. լրատվություն