поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ համագործակցության և արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կայացավ ասմունքի փառատոն՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Փառատոնի մեկնարկին ներկաներին ողջունեցին Թումանյանի Գիքորը, Համբոն, Անբան Հուռին ու այլ հերոսներ. բեմադրության մեջ Էլֆիք Զոհրաբյանի դերասանական խմբակի սաները ներդրել էին լոռեցու հումորը՝ համեմված յուրահատուկ բարբառով:

Մարզի տարբեր տարածաշրջանների 33 դպրոցներից եկած աշակերտներից յուրաքանչյուրը  Թումանյանից իր ամենասիրելի գործն էր առանձնացրել, նրանց մի մասին հաջողվեց տպավորել ժյուրիի անդամներին: Լավագույն մասնակիցներին կհանձնվեն շնորհակալագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած շնորհալիներին՝ նաև նվերներ:

Պատվավոր 1-ին տեղը զբաղեցրեց Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արգամ Մովսիսյանը. հաղթող մասնակիցը ժյուրիին հուզել էր «Էսպես չի մնա» ստեղծագործությամբ:

                                                                                                   Սեփ. լրատվություն

Back to top