поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էր Դիլիջանի կենտրոնական դպրոցի (ԴԿԴ) ղեկավարությունը: Հանդիպման  ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին դպրոցում կիրառվող մանկավարժական արդի մեթոդները, նորարարական մոտեցումները, նաև այն առավելությունները, որոնցից կօգտվեն ուսումնական պրակտիկան ԴԿԴ-ում անցկացնել նախընտրած 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները:

Հանդիպմանը դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը խոսեց իր ղեկավարած կառույցի դրական կողմերից՝ պատճառաբանելով, թե ինչու պետք է ուսանողը ցանկանա իր մասնագիտական փորձառությունն անցնել հենց իրենց դպրոցում: Առաջին ու ամենակարևոր պատճառը հյուրը համարում է մասնագիտական և մանկավարժական նորարարական  մեթոդների կիրառումը և այն միջավայրի առկայությունը, որտեղ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի մասնագիտության մեջ հմտանալու:

Սլայդի միջոցով հյուրերը ներկայացրին իրենց դպրոցի տեխնիկական հագեցվածությունն ու խոսեցին աշակերտների որակական հատկանիշներից:

                                                                                                      Սեփ. լրատվություն

Back to top