поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Փետրվար ամիսը տարիներ շարունակ ՎՊՀ-ում եղել է տոնական. այս տարի փետրվարի 19-ին նախ բուհում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանը նշվեց, ապա գիրք նվիրելու և մայրենիի օրերը, որի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումը համընկավ բանասիրական ֆակուլտետի հիմնադրման 50-ամյա հոբելյանին:

Կեսդարյա ճանապարհ անցած ֆակուլտետի ակտիվ ուսանողների նախաձեռնությամբ օրը տոնական անկանկնկալներով լի ստացվեց: Ֆակուլտետի դեկանի հաշվետվությանը հաջորդեց հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ուսանողներին պատվոգրերի հանձնման արարողությունը: Դեկանին էլ փոխադարձ շնորհակալությունը արտահայտվեց ուսանողների կողմից տրված գավաթով՝ ֆակուլտետի կայացման ու լավ աշխատանքի համար:

Գեղարվեստական համարներով  տոնական օրն ամբողջացրին բուհի շնորհալիները: Միջոցառման ավարտին նախասրահում դրված բազմաթիվ գրքերից  ներկաներից յուրաքանչյուրը գտավ իր գիրքը:

Էլ ինչ տոն՝ առանց տոնական տորթի. սեղանի շուրջ հավաքվածների բարեմաղթանքներից գլխավորը սիրելի ֆակուլտետը միշտ առաջին տեղում  տեսնելն է:

                                                                                                                        Սեփ. լրատվություն

Back to top