поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Օրերս «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 2-րդ-ից 4-րդ կուրսերի ուսանողները իրենց խնդիրները բարձրաձայնելու նպատակով հանդիպել էին ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի հետ: Նշված խնդիրների մեծ մասը՝ կապված սանիտարահիգիենիկ պայմանների հետ, արագորեն լուծում էր ստացել, սակայն ամենակարևոր խնդրի քննարկման նպատակով Ս. Թումանյանը խոստացել էր հանդիպել մեկ շաբաթից:

Խոստացված օրը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպեց ապագա սոցաշխատողների հետ: 4-րդ կուրսեցիները կարիք ունեն մասնագիտական որոշ դասաժամեր անցկացնել համակարգչային սենյակում, օգտվել տեսապրոյեկտորից և շարժական էկրանից: Ուսանողների խնդիրը լուծվել է. տեխնիկան տեղում է, համացանցն՝ ապահովված:

Բարձրաձայնված հաջորդ խնդիրը 6-րդ դպրոցի մասնաշենքից բուհի՝ Տիգրան Մեծի 36 հասցեում գտնվող գլխավոր մասնաշենք տեղափողվելու մասին էր: Ս. Թումանյանի կողմից առաջարկ եղավ տեղափոխվել գլխավոր մասնաշենք, սակայն 7-8, 9-10, 11-12 դասաժամերով:

 4-րդ կուրսի ուսանողները հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ շուտով ավարտելու են, իսկ 2-րդ և 3-րդ կուրսեցիները փետրվարի 21-ից տեղափոխվեցին գլխավոր մասնաշենք: Հանդիպմանը ներկա պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար  Լ. Կոստանդյանին հանձնարարվեց վերակազմել և հստակեցնել  դասացուցակները:

Հանդիպման ավարտին Ս. Թումանյանը ուսանողներին հորդորեց  խորությամբ ուսումնասիրել համալսարանում գործող կանոնակարգերը: Վարձավճարների մասնակի մարման հետ կապված էլ գրագետ դիմում ներկայացնելու խորհուրդներ տվեց:  

                                                                                                                       Սեփ. լրատվություն

Back to top