поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մեծ միջոցառումը կայացավ ՎՊՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: 2002 թ.ից բուհը կրում է Ամենայն հայոց բանաստեղծի անունը. այս տարի էլ լրանում է համալսարանի հիմնադրման 50-ամյակը:

ՎՊՀ-ում ամեն մեկն իր Թումանյանն ունի. գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մալումյանն իր Թումանյանի մասին խոսելիս Համո Սահյանի բնորոշումը հիշեց. «Թումանյանն արևի նման է. չի այրում՝ ջերմացնում է»:

Արտակ Սարուխանյանն էլ, խոսելով Թումանյանի մասին, շտապեց ուրախացնել. գրականության ամբիոնը շատ մոտ ապագայում պատրաստվում է հրատարակել Թումանյանի ասույթների ու իմաստախոսությունների ժողովածուն: ???? ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը ողջունեց նախաձեռնությունը՝ նշելով՝ բուհի ղեկավարության աջակցությունը չի ուշանա:

Տոնական օրը լցված էր Թումանյանի շնչով. հանճարի զավակներն էին բեմում՝ հոր մասին հուշերով:

Թումանյանի բազմաթիվ պոեմների շարքում, թերևս, գլուխգործոց է «Անուշ»-ը: Ոչ մի երկում այնքան ուժեղ չեն արտացոլվում կյանքն ու ժողովրդական ավանդույթները, որքան այս հանճարեղ գործում: Երգ ու պարի, երիտասարդ հայուհիների ուղեկցությամբ Անուշն էր բեմում. աղջիկները վիճակ հանեցին, իգիթները կոխի բռնվեցին:

Թումանյանի մասին պատմող վավերագրական տեսաֆիլմին հաջորդեց «Անմահ Թումանյան» ստեղծագործությունը, որն էլ եզրափակեց տոնական միջոցառումը:

                                                                                    Սեփ. լրատվություն

Back to top