поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 12-րդ դասարանցիները ՎՊՀ-ում էին:  «Ֆիզիկա» առարկան ուսումնասիրող աշակերտների համար բուհ-դպրոց կապի շրջանակներում պատեհություն էր ստեղծվել տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, որը միաժամանակ լավ հնարավորություն էր ստացած գիտելիքներն ամրապնդելու համար:

ՎՊՀ ֆիզիկայի լաբորատորիայի լաբորանտ, դասախոս Անի Շախկյանի օգնությամբ աշակերտները հավաքեցին պարզագույն էլեկտրական շղթաներ, սովորեցին նորագույն սարքավորումների օգնությամբ չափել լարում և դիմադրություն, որոշել հոսանքի ուժը շղթայում և այլն:

Այսօրինակ հետադարձ կապերը լավ առիթ են ոչ միայն խորացնելու ուսումնասիրվող թեմայի շուրջ ունեցած գիտելիքները, այլև հստակ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում:

                                                                                                                               Սեփ. լրատվություն

Back to top