поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սբ. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծիսակարգով, այլև՝ ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, սիրո երազանքն իրականացնող սուրբ: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղաբլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Այդ օրը Սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

ՎՊՀ-ում տոնը նշանավորվեց մշակույթի կենտրոնի ջանքերով. տոնական միջոցառումը մեկնարկեց  «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմի բեմադրությամբ, երգ ու պարով:

Ամենասպասվածը, սակայն, նամակների ընթերցման պահն էր: Նախապես համապատասխան արկղը գցված նամակներում ուսանողները ներկայացրել էին իրենց ցանկությունները, համարձակ խոստովանությունները: Դրանց մեջ կային նաև սիրելի դասախոսներին հասցեագրվածներ: Միջոցառման ընթացքում բոլորն ընթերցվեցին:

Գեղարվեստական համարներով օրն ամբողջացրին բուհի շնորհալիները, իսկ երիտասարդ դասախոսներին ու աշխատակիցներին գեղեցիկը մատուցվեց ծաղիկների ու անակնկալ նվերի տեսքով:

Back to top