поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: ՎՊՀ-ից մրցույթում հաղթել է  «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մելիքսեթյանը:

Ողջույնի խոսքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօրինակ մրցութային միջոցառումներն արդարացված են, եթե մրցույթին մասնակից ուսանողները, նույնիսկ հաղթող չճանաչվելու պարագայում, չեն վիճարկում նախագծի իրականացումը` անաչառության տեսանկյունից: «Ուսանողակենտրոնությունը մեր կարևոր ուղենիշներից է. ուսանողների հետ խորհրդակցելը, ուսանողների հետ գաղափարներ կիսելը, նրանց գաղափարները փորձարկելը մեր գործունեության առանցքում է լինելու»,- ասել է նախարարը:

Շնորհավորելով «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին և մասնակիցներին` ԿԳ նախարարը  կոչ է արել լինել ազատ, քննադատող, նախաձեռնող և նպատակասլաց:

Back to top