поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նոյեմբերի 23-ին ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի ուսանողները կազմակերպել էին ցուցահանդես-միջոցառում՝ նկարչի միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 8-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշեցին, որ այն ամենամյա է և ունի ճանաչողական նպատակ: Կարող են մասնակցել ինչպես բարձր կուրսերի ուսանողները, այնպես էլ առաջին կուրսեցիները: Այսպիսի ցուցահանդեսները նպաստում են նկարչության ասպարեզում առաջին քայլերն անող ուսանողների աշխատանքների խրախուսմանն ու արժևորմանը:

Միջոցառման ընթացքում ուսանողները լսում էին կարծիքներ իրենց աշխատանքների մասին և պատասխանում ներկաների հարցերին:

Back to top