поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էին Լոռու մարզի Ստեփանավանի, Ալավերդու,  Գուգարքի տարածաշրջանների և Վանաձորի տարբեր դպրոցների 9-12-րդ դասարանների շնորհալի աշակերտները: «Արևմտահայ արձակ» ասմունքի աշնանային փառատոնը հերթական անգամ կայացավ ՎՊՀ համագործակցության և կապերի բաժնի ջանքերով՝ բուհ-դպրոց կապի ամրապնդման նպատակով:

Փառատոնն անցկացվում է 2010 թվականից. ուսումնական տարվա ընթացքում մարզի լավագույն աշակերտները 2 անգամ՝ գարնանը և աշնանը հնարավորություն են ունենում ներկայանալու դպրոցից դուրս՝ ՎՊՀ-ի բեմից:

Լոռու մարզի համայնքներից այս տարի փառատոնին մասնակցեցին Օձունի, Աքորու, Ագարակի, Դարպասի, Շահումյանի, Արջուտի միջնակարգ դպրոցների աշակերտները:

Փառատոնի ընթացքում հնչեցին Վահե Հայկի, Գրիգոր Զոհրապի, Շահան Շահնուրի, Վահան Թոթովենցի և արևմտահայ այլ հեղինակների արձակ ստեղծագործություններից:

Մրցույթն անցկացվեց մեկ փուլով:

Հաղթողներ ճանաչվեցին Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ալեքս Սիմոնյանը (1-ին տեղ), թիվ 5 ավագ և Օձունի թիվ 2 դպրոցների աշակերտուհիներ Նանե Այվազյանը և Աիդա Ասրյանը (2-րդ տեղ), Շահումյան համայնքի միջնակարգ և Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհիներ Կարինե Մխիթարյանը և Մերի Խաչատրյանը (3-րդ տեղ): Եվս 4 աշակերտ  արժանացավ խրախուսական մրցանակների:

                                                                   ՎՊՀ համագործակցության և կապերի բաժին

Back to top