поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ուսանողների միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում ՎՊՀ ուսանողական խորհուրդը նախաձեռնել է մեկշաբաթյա միջոցառումների շարք: Ինտելեկտուալ խաղը, որ կազմված էր չորս փուլից, կայացավ բուհի ֆակուլտետների միջև:

Առաջին փուլում ուսանողները տարբերանշանների հատվածներից փորձեցին կռահել լոգոյի ամբողջական անունը՝ ստուգելով տեսողական հիշողությունը:

 Երկրորդ փուլում նրանք հայտնի ֆիլմերի հատվածներից որոշակիացրին, թե ո՛ր ֆիլմի մասին է խոսքը, իսկ երրորդ փուլում ոչ ամբողջական երգերից փորձեցին գուշակել երգն ու  կատարողին:

Չորրորդ՝ վճռորոշ փուլում ուսանողներին տրվեց տասը  հարց, ապա որոշիչ եղավ յուրաքանչյուր ֆակուլտետին տրված մեկ հարցը:

Հաղթող ճանաչվեց ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետը:

ՎՊՀ ՈՒԽ

Back to top