поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Նոյեմբերի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ուսանողության միջազգային օր: Այդ առթիվ զրուցեցինք ՎՊՀ  ՈւԽ նախագահ Դավիթ Միրզոյանի հետ:

Դավի´թինչպե՞ս են նշել ՎՊՀ ուսանողներն իրենց օրը:

– Նոյեմբերի 17-ը այս տարի ոչ աշխատանքային օր էր, ուստի չձեռնարկեցինք որևէ միջոցառում, բայց տոնի առթիվ մեկ շաբաթ շարունակ միջոցառումներ են լինելու՝ խաղեր, կինոդիտումներ և այլն: Կազմակերպել ենք նաև ստեղծագործողների մրցույթ:

ՎՊՀ-ում այս տոնը նշելու համար կա՞ն ավանդույթներ:

– Տարիներ շարունակ այդ օրը ուսանողները գնացել են համերգների, որը կազմակերպում էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», բայց այս տարի ավանդույթը խախտվեց:

Կյանքի այս շրջափուլն ինչո՞ վ է հետաքրքիր, որո՞ նք են ուսանողական կյանքի ամենահետաքրքիր կողմերը:

– Ուսանողական շրջանը մարդու կյանքի ամենածաղկուն փուլն է: Կյանքի այս փուլում նա պիտի զարգանա, կրթվի, պատրաստված մտնի կյանք: Ուսանողական կյանքի ամեն օրը, ամեն պահն է հետաքրքիր, քանի որ այն օրերը, որոնք անցնում են ընկերների հետ, ընկերական միջավայրում, չեն կարող հետաքրքիր չլինել:

Ինչպիսի՞ ն պիտի լինի լավ ուսանողը` ըստ Ձեզ:

– Իմ կարծիքով՝ լավ ուսանողը նա չէ, ով միայն լավ է սովորում, այլ նա, ով նաև ակտիվ է, նախաձեռնող: Կարելի է ասել` ուսանողի իմ նախընտրած տիպը բարձր առաջադիմություն ունեցող, ակտիվ, իր և մյուս ուսանողների գործունեությամբ հետաքրքրված երիտասարդն է:

Ինչպիսի՞ն են մեր ուսանողները:

– Այսօրվա ուսանողը ինքնավստահ է, ըմբոստ, ունի քննադատական մտածողություն և իր իրավունքները պաշտպանելու ունակություն:

Իսկ ի՞նչ պարտավորություններ  պիտի ունենա ուսանողը:

– Նախ՝ նա պարտավորված է իր և իր ընտանիքի առաջ: Բարձր առաջադիմություն  ցուցաբերելով` նա պիտի արդարացնի իր հետ կապվող սպասելիքները: Ուսանողը պիտի բարձրաձայնի իր խնդիրները, որոնք աչքի առջև են` այդ կերպ նպաստելով նաև բուհի գործունեության բարելավմանը:

Ի՞նչ խնդիրների են բախվում ՎՊՀ ուսանողները:

– Մեր ուսանողները շատ խնդիրներ ունեն, և դրանք կապված են տարբեր ոլորտների հետ: Մասնավորապես շատ են խնդիրները կրթական ոլորտում` կապված տարեց դասախոսների (և ոչ միայն)` ուսումնական գործընթացը կազմակերպելու  մեթոդների հետ: Ուսանողները, օրինակ, շատ են դժգոհում, որ իրենց տալիս են 20-30 տարվա հնությամբ գրականություն, ինչն արդյունավետ չէ, քանի որ հակասում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:

Ի՞նչ պիտի անի ուսանողը` բախվելով այդ խնդրին:

– Նա կարող է ինքը նոր գրականություն գտնել, ինչն այսօրվա պայմաններում դժվար չէ, բայց եթե «դուխով» ուսանող է, պետք է  բողոքի, իր ձայնն ամեն գնով լսելի դարձնի և պահանջի, որ դասախոսը պարապի այն մեթոդներով, որոնք ինքն է ցանկանում:

Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին:

Լինել ակտիվ, նախաձեռնող, ինքնավստահ, կարողանալ ուսանողական կյանքի ամեն օրը դարձնել հիշարժան, լինել պահանջատեր և ձգտել առավել արդյունավետ դարձնել ուսանողակենտրոն համակարգը:

Back to top