поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018-2019 ուսումնական տարվա առաջին կուրսի  ուսանողներին հանդիսավորությամբ հանձնվեցին ստուգման գրքույկներ և ուսանողական տոմսեր:  Միջոցառումը կայացավ բուհի ուսանողական խորհրդի ջանքերով:

ՎՊՀ-ի դահլիճի բեմից նորեկներին շնորհավորեցին համալսարանի ֆակուլտետների դեկանները. բոլորի մաղթանքը մեկն էր՝ լավ սովորել, ստուգման գրքույկները «լցնել» միայն բարձր գնահատականներով:

Ստուգման գրքույկ և ուսանողական տոմս հանձնվեց 192 ուսանողի, որոնցից 57-ը՝ մանկավարժության, 45-ը՝ պատմաշխարհագրական, 36-ը՝ ֆիզմաթ, 32-ը՝ բանասիրական, 22-ը կենսաբանաքիմիական ֆակուլտետներից էին:

Ստուգման գրքույկը՝ ուսանողների համար կարևորագույն այդ փաստաթուղթը նրանց ծառայելու է ուսումնառության ողջ ընթացքում՝ իր մեջ արտացոլելով ուսանողի առաջադիմության ճշգրիտ պատկերը:

Միջոցառման ընթացքում հնչեցին բուհի շնորհալի ուսանողների կատարումներ, եղան պարային համարներ:

Տեսանյութը՝ հղումով

https://www.facebook.com/vanadzor.vph/videos/2158765764378593/?notif_id=1542627467943416&notif_t=video_tag

Back to top