поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը օրերս կազմակերպել էր երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:

ՎՊՀ-ից գիտաժողովին մասնակցել է «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Շախկյանը, որը հանդես է եկել «Ոչ լիարժեք ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ, ոչ լիարժեք ընտանիքների ազդեցությունը դեռահասների հուզական ոլորտի վրա» թեմայով  զեկուցմամբ (գիտական ղեկավար՝ հ. գ. թ., դոցենտ Ռ. Ավագիմյան)։

Գիտաժողովից հետո յուրաքանչյուր ոլորտի լավագույն աշխատանքի հեղինակ արժանացել է մրցանակի։ Մեր ուսանողի զեկուցումն արժանացել է «Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի» մրցանակի։

ՎՊՀ ՈՒԳԸ

Back to top