поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի 9-րդ դասարանցիները ՎՊՀ-ում ամփոփեցին հերթական դասընթացը: «Բջիջ» թեմայի մասին տեսական գիտելիքներին զուգահեռ նրանք հնարավորություն ստացան հարստացնելու իրենց գործնական կարողությունները: Կենսաբանության ուսուցչուհու՝ Ռուզաննա Անտոնյանի գործնական պարապմունքը նախ օգնեց վերհիշել դասընթացը, ապա՝ ծանոթանալ բջջի կառուցվածքին:

Սոխի կեղևից ստացված պատրաստուկի միջոցով աշակերտներն ուսումնասիրեցին բջիջը, առաջին անգամ մանրադիտակի օգնությամբ տեսան այն:

Աշակերտների հետաքրքրությունը կենսաբանության նկատմամբ պայմանավորված է նաև ՎՊՀ մագիստրատուրայի ուսանողների արտադրական պրակտիկայով: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել թեմայի մասին, այլև պրոյեկտորի հնարավորություններն օգտագործելով տեսնել իրենց ձեռքերով ստացած պատրաստուկի կառուցվածքը:

Բուհ-դպրոց կապի ամրապնդման տեսանկյունից սա հերթական քայլն էր: Աշակերտներից շատերն արդեն ցանկություն ունեն ուսումը շարունակելու ժամանակակից սարքավորումներով ու տեխնիկական բազայով հարուստ համալսարանում:

Back to top