поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ Ուսանողական խորհրդի հետ համատեղ «Լոռի» ֆուտբոլային ակումբը կազմակերպել էր հանդիպում բուհի ուսանողների հետ: Ներկա էին «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Իբրահիմ Ֆուսեինին, Ուդոհ Եթոպը, Արման Մկրտչյանը, «Լոռի» ՖԱ-ի PR մենեջեր Սպարտակ Պետրոսյանը, «Green Power» ֆանակումբի ղեկավար Աղասի Ղարագյոզյանը:

Հանդիպմանը ֆուտբոլասեր ուսանողներին ներկայացվեցին ակումբի անցած ուղին, գրանցած հաջողություններն ու առաջիկա անելիքները:

ՎՊՀ ուսանողության շրջանում նկատվող ակտիվությունն ու հետաքրքրությունը այս մարզաձևի նկատմամբ ակումբի պատասխանատուներին ստիպում է հանդիպումները դարձնել հաճախակի:

Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում: Խաղ-մրցույթի արդյունքում էլ ի հայտ եկան լավագույն ֆուտբոլասեր ուսանողները, ովքեր արժանացան ակումբի տարբերանշանով հուշանվերների:

Սեփ. լրատվ.

Back to top