поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Գիտական խորհրդի հերթական նիստը սկսվեց օրակարգային փոփոխություններից հետո. նախ օրակարգից հանվեց «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի  ասիստենտ, «Մաթևոսյանական արձագանքներ-3» միջազգային  գիտաժողովի պատասխանատու քարտուղար Հեղինե Մելքոնյանի հայտարարությունը, ապա ավելացվեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումը օրակարգ մտցնելու հարցը:

Համալսարանում հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ  հաղորդում տվեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյանը: Վանաձորի պետական համալսարանի տեղեկագրի Ա և Բ պրակները և ՈՒԳԸ գիտաժողովի ժողովածուն երաշխավորվեցին տպագրության:

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Խաչատրյանը գիտխորհրդին ներկայացրեց ուսանողների կարիքների վերհանման մշտադիտարկման արդյունքները՝ խոսելով մոնիթորինգի անցկացման մեթոդաբանությունից: Համավարակով պայմանավորված՝ հարցումներն անցկացվել են առցանց: Ներկայացված առաջարկություններն ընդունվեցին:

ՈւԳԸ աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց ՈՒԳԸ նախագահ Շ. Ներսիսյանը: Չնայած մարտահրավերներին՝ ուսանողական գիտական ընկերության թիմը կարողացել է կազմակերպել և մասնակցել գիտաժողովների: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան ուսումնական բեռնվածության չափորոշիչների որոշման կանոնակարգը գիտխորհրդին ներկայացրին  հանձնաժողովի նախագահ Զ. Վարդանյանը և հանձնաժողովի անդամ Տ. Դանիելյանը: Հանրային քննարկման դրված կանոնակարգի վերաբերյալ կարծիքներ ու դիտարկումներ են ներկայացրել ինչպես կրթական գործընթացների հետ սերտ կապված մասնագետներ, այնպես էլ՝ անհատներ: Զ. Վարդանյանի խոսքով՝ սա վկայում է բուհի աշխատակիցների՝ կրթության որակի ապահովմամբ մտահոգված լինելու մասին: ՎՊՀ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Հ. Պապոյանը ներկայացրեց ամբիոնի ուղերձը՝ կապված չափորոշիչների՝ առաջարկվող փոփոխությունների հետ:  Երկարատև քննարկումների արդյունքում  հանձնաժողովի ներկայացրած կանոնակարգն ընդունվեց:

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը և համալսարանի գիտական խորհրդին կից մշտական ուսումնամեթոդական    հանձնաժողովի կանոնակարգը ևս ընդուվեցին, ապա ստեղծվեցին մի խումբ կարգերի վերանայման հանձնաժողովներ:

Օրակարգի հաջորդ հարցով գիտխորհրդի քվեարկությանը ներկայացվեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի որոշումը՝ հայոց լեզվի և գրականության և օտար լեզուների ու գրականության ամբիոնների տարանջատման վերաբերյալ: Հարցն ընդունվեց խորհրդի կողմից:

Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի առաջարկությունը որոշվեց տեղափոխել առաջիկա նիստի օրակարգ:

Back to top