ՎՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ՝ նիստի 40 անդամներից 33-ի մասնակցությամբ: Օրակարգը հաստատվեց առանց առաջին հարցի («Կրթական ծրագրերի վերջնարդյունքների աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման խնդիրները»). զեկուցումը միաձայն քվեարկությամբ տեղափոխվեց հաջորդ նիստի օրակարգ: Զեկուցումների համար սահմանվեց 10-15 րոպե ժամանակ:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի ինքնագնահատման զեկույցը ներկայացրեց բնագիտական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Գրիգորյանը: Խոսելով ֆոկուս խմբերի հետ տարված աշխատանքներից՝ Հ. Գրիգորյանը կարևորեց ծրագրում աշխատած սոցիոլոգների դերը, հատկապես, որ վերջիններս ստիպված էին վերլուծություններն իրականացնել առցանց շփումների արդյունքում:
Վերոնշյալ ինքնագնահատման զեկույցը հիմք ընդունելով՝ առաջարկվեց ՈԱԿ-ին վերլուծություն իրականացնել նաև բուհի այլ ստորաբաժանոււմների համար: Առաջարկն ընդունվեց միաձայն քվեարկությամբ:
Միաձայն հաստատվեցին նաև հայցորդի և ասպիրանտի ատենախոսության թեմաներն ու գիտական ղեկավարները(զեկուցող՝ գիտահետազոտական աշխատանքների,նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավարԱ. Հարությունյան):
Օրակարգի հաջորդ հարցում բուհի 3 ֆակուլտետների(բնագիտական, հասարակագիտական, հումանիտար)կանոնադրությունների փոփոխություններն էր: ՎՊՀ ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Ռ. Սահակյանը ընթերցեց բուհի արհկոմի նախագահ Ռ. Գրիգորյանի կողմից ստացված գրությունը, որով առաջարկվում էր վերանայել ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը և կատարել համապատասխան շտկումներ: Հոգաբարձուների խորհրդի անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Վ. Եղիազարյանն առաջարկեց արհկոմի նախագահին ընդգրկել բուհի գիտական խորհրդի կազմում, այլ ոչ թե՝ ֆակուլտետային խորհուրդներում: Քննարկումներից հետո քվեարկությամբ որոշվեց սպասել «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուն:
Ընթացիկ հարցերում ընդգրկված էր նախորդ գիտխորհրդի ընթացքում մասնակի քննարկված հարցը(Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրների քննարկում): Քննարկումներից հետո եղան առաջարկներ՝ ծանրաբեռնվածության վերահաշվարկ կատարելու և հանձնաժողով ստեղծելու, նոր չափորոշիչներ մշակելու: