поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Երևանում Մոսկովյան մշակութագործարարական  «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության հովանու ներքո,  կազմակերպել էր «Читаем русскую поэзию об Армении» ասմունքի մրցույթը, որի առաջին փուլն տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 13-ին Երևանում՝ Մոսկվայի տան կինոհամերգային դահլիճում:

Մրցույթն անցկացվում է հայ երիտասարդության շրջանում ռուս գրականության հանրայնացման, ռուս բանաստեղծների երկերի բացահայտման, ինչպես նաև ռուս-հայկական մշակութային կապերի հետագա ամրապնդման նպատակով: Մրցույթին մասնակցում էին հանրապետության տարբեր բուհերի 44 մասնակից, որոնցից 24-ն անցան երկրորդ փուլ:

Մրցույթին Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին Վեներա Քալանթարյանը (հումանիտար գիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը՝ Ռուսաց լեզու և գրականություն, 2-րդ կուրս), Ռուզաննա Թավադյանը (հասարակական գիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը՝ Կառավարում, 2-րդ կուրս) և Սոնա Հակոբյանը (հումանիտար գիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը՝ Հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս): Նրանք կատարեցին Կ. Կուլիևի «Հայուհի Անահիտին», Վ. Ալեկսանդրովի «24 ապրիլի» և Վ. Բրյուսովի «Հայաստանին» բանաստեղծությունները:

Վեներա Քալանթարյանն ու Ռուզաննա Թավադյանը անցան մրցույթի 2-րդ փուլ, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին: Հաջողություն մաղթենք մեր բուհը ներկայացնող ուսանողներին՝ լիահույս լինելով, որ նրանք կվաստակեն մրցանակային տեղեր:  

 

Back to top