поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Համաշխարհային մակարդակով հայտարարված Էրազմուսի օրերի (#Erasmusdays) կապակցությամբ հոկտեմբերի 14-ին  Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը կազմակերպել էր թեյախմության ցերեկույթ, որին հրավիրվել էին Էրազմուս Մունդուս և Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունությունից օգտված կրթաթոշակակիրները և շարժունության ծրագրերով հետաքրքրվող ուսանողները։

Միջոցառումն անցավ շրջանավարտների ու ուսանողների ջերմ մթնոլորտում՝ համեղ թեյի, քաղցրավենիքի, հաճելի երաժշտության ուղեկցությամբ, որի ընթացքում նախկին կրթաթոշակակիրներ Մարիաննա Խաժակյանը, Օֆելյա Մաթոսյանը, Մոնիկա Ղևոնդյանը, Լուսինե Մանուկյանը, Լիլիթ Նալբանդյանը, Սեդա Գրիգորյանը և Անահիտ Գրիգորյանը կիսվեցին եվրոպական բուհերում ունեցած իրենց փորձով, հաջողություններով, զվարճալի դրվագներով ու արտերկրում  ապրելու ու ուսումնառելու մարտահրավերներով։

                Կրթաթոշակակիրները կարևորեցին Էրազմուսի շրորհիվ ձեռք բերած ոչ միայն իրենց մասնագիտական ձեռքբերումները, այլ նաև նշեցին, որ այդ փորձառությունը մեծապես նպաստեց իրենց միջանձնային, միջմշակութային, ժամանակի կառավարման, ինքնակառավարման, սթրեսի կառավարման և բազում այլ հմտությունների զարգացմանը։

                Միջոցառման մթնոլորտը ջերմացրեց նաև կրթաթոշակակիրների նկարների ցուցահանդեսը, նրանց կողմից ուղարկված տեսանյութերն ու նամակները։

Տեսակոլովակը կարող եք դիտել այստեղ

Back to top