поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանում էին «Ինստիգեյթ մոբայլ» և «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունների ներկայացուցիչները: 

Ուսանողների հետ հանդիպումը նպատակ ուներ ներկայացնելու «Համակարգչային ծրագրավորում» և «Էլեկտրոնային ինքնանախագծում» դասընթացները, որոնք կազմակերպվելու են առաջիկայում՝ համալսարանի հետ համատեղ: Դասընթացը նրանց համար է, ովքեր ցանկանում են առաջին քայլերը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Խոսելով ընկերությունների անցած ճանապարհից՝ ներկայացուցիչները տեղեկացրին Հայաստանում ՏՏ ոլորտի պատմությանը, զարգացմանն ու հեռանկարներին, ներկայացրին առանձնահատկությունները, աշխատաշուկա մտնելու անհրաժեշտ նախապայմանները:

Դասընթացների միջոցով ուսանողները ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության և ծրագրավորման վերաբերյալ, ալգորիթմական մտածելակերպ և խնդիրների արդյունավետ լուծման կարողություն, ծրագրային ապահովման ճարտարագիտության, վեբ-տեխնոլոգիաների հիմնային և այլ գիտելիքներ:

Հանդիպման ընթացքում հյուրերը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին, այնուհետև վկայականներ հանձնվեցին «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի՝ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության և Վանաձորի պետական համալսարանի հետ համատեղ իրականացված «Համակարգչային ծրագրավորում և ճարտարագիտական հմտություններ» 6-ամսյա դասընթացը հաջողությամբ ավարտելու համար։

                                                                                                                                                           

 

Back to top