поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է ՎՊՀ աշխատակից,  ֆիզիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, ֆ.գ.թ., դոցենտ Վիլյամ Արծրունու Սարգսյանը:

Ծնվել է 1945 թ. հունվարի 1-ին ՀՍՍՀ ք. Կիրովականում՝ ծառայողի ընտանիքում:

1952 թ.  ընդունվել է Կիրովականի Ա. Պուշկինի անվան դպրոց, որի 11-րդ դասարանը ավարտել է 1963 թ.: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որը ավարտել է 1969 թ.-ին:

Ավարտելուց հետո աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ: 1970 թ. ապրիլին բարձրագույն կրթության նախարարության ուղեգրով անցել է աշխատանքի Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում: 1971-1973 թթ. ծառայել է սովետական բանակի հակաօդային պաշտպանության զորքերում որպես դասակի հրամանատար:

Մանկավարժական ինստիտուտում աշխատելու քառասուն տարիների կենսագրությունն սկսվել է ֆիզիկայի ամբիոնի լաբորանտից՝ հասնելով մինչև ամբիոնի վարիչի պաշտոնի: Այդ պաշտոնում աշխատելէ 1988 թվականից:

Վիլյամ Սարգսյանի անունը վառ կմնա նրա գործընկերների և ուսանողների հիշողության մեջ:

Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա  սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 9-ին:

Back to top