поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2021թ. հուլիսի  9-ին բուհ-դպրոց կապերի շրջանակներում «ՆորԱրար» կրթական նախաձեռնության ամառային դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման շրջայց համալսարանում: Աշակերտները հյուրընկալվել էին «ՆորԱրար» կրթական ծրագրերի համակարգող Մանուշակ Մարուքյանի և հոգեբան Աննա Օհանյանի հետ: Աշակերտները ծանոթացան համալսարանի կառուցվածքին, բնական գիտությունների լաբորատորիաներին, գրադարանին, տեղեկություներ ստացան ՎՊՀ քոլեջի, հենակետային վարժարանի, համալսարանի մասնագիտությունների մասին:

Back to top