поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ գիտական խորհրդի՝ հուլիսի 8-ի նիստի օրակարգը հաստատվեց փոփոխությամբ. Ֆ. Մովսիսյանի առաջարկությամբ օրակարգից հանվեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից hոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուների ընտրության հարցը՝ քննարկման տասնօրյա ժամկետը չպահպանելու հիմքով:

Առաջին հարցը ամբիոնների վարիչների ընտրությունն  էր: Բուհի 7 ամբիոնի վարիչների պաշտոնների համար դիմել էր 16 թեկնածու: Նախ՝ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, այնուհետև՝ թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացրեց ամբիոնի զարգացման իր հայեցակարգը:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով պաշտոնները համալրեցին հետևյալ թեկնածուները.

 

  1. Մանկավարժության և հոգեբանության ամբիոն՝ Լիլիթ Բաղդասարյան,
  2. Հայոց լեզվի և գրականության ամբիոն՝ Հերմինե Բաբուռյան,
  3. Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն՝ Հեղինե Օհանյան,
  4. Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն՝ Վիկտորյա Հարությունյան,
  5. Օտար լեզուների և գրականության ամբիոն՝ Թադևոս Թադևոսյան,
  6. Քիմիայի և կենսաբանության ամբիոն՝ Արմինե Ղազարյան,
  7. Արվեստի և սպորտի ամբիոն՝ Արման Բարսեղյան:

Շնորհավորում ենք բոլոր ամբիոնների նորընտիր վարիչներին՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:

 

 

Back to top